«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Եվրոպական կենտրոնական բանկը արտահերթ նիստ կանցկացնի Հունաստանի հարցով

Եվրոպական կենտրոնական բանկը արտահերթ նիստ կանցկացնի Հունաստանի հարցով
28.06.2015 | 16:41

Եվրոպական կենտրոնական բանկի կառավարման խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի Հունաստանի խնդրի վերաբերյալ՝ գրում է Deutsche Welle-ն: Հունիսի 28-ին եվրագոտու կարգավորիչը պետք է որոշում կայացնի` կշարունակի՞ հունական բանկերի արտահերթ աջակցությունը, թե՞ ոչ: Եվրոպական կենտրոնական բանկն արդեն որոշ ժամանակ աջակցում է Հունաստանի բանկային ոլորտին՝ պաշտպանելով կոլապսից: Միայն վերջին երկու շաբաթում բանկը մի քանի անգամ ընդլայնել է իրացվելիության արտակարգ աջակցության (ELA) վարկի շրջանակները: Եթե այժմ միջազգային վարկատուների հետ Աթենքի բանակցությունների տապալումից հետո Եվրոպական կենտրոնական բանկը որոշի դադարեցնել հունական բանկերին արտահերթ վարկերի տրամադրումը, մոտ օրերին Հունաստանում կտրուկ կսահմանափակվի կանխիկ գումարի քանակը:
Հունիսի 27-ի գիշերը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է հանրաքվե անցկացնելու մասին՝ կոչ անելով հույներին քվեարկել միջազգային վարկատուների պահանջների դեմ: Դրանից հետո եվրագոտու ֆինանսների նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ հրաժարվել են երկարացնել Հունաստանի օգնության ծրագիրը: Երկրին սպառնում է դեֆոլտ:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ